13:46  ,  29 հունիսի, 2018

Ուիմբլդոն․ Նադալը, Ֆեդերերը, Խաչանովն իմացան մրցակիցներին

Տեղի է ունեցել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի վիճակահանությունը։ Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի (2) մրցակիցն առաջին շրջանում կլինի իսրայելցի Դուդի Սելան։ Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (1) կմեկնարկի սերբ Դուշան Լայովիչի հետ մրցախաղով։ Խորվաթ Մարին Չիլիչը (3) կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը(4) ՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթի հետ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Դավիդ Ֆերերը։

Մրցաշարը կմեկնարկի հուլիսի 2-ին։ Տիտղոսը պաշտպանում է շվեցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով