20:26  ,  28 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Սենեգալ - Կոլումբիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

Կոլումբիայի հավաքականի պաշտպան Յերի Մինան ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Սենեգալի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Սամարայում կայացած հանդիպումն ավարտվեց Կոլումբիայի հավաքականի հաղթանակով։ Խաղում միակ գոլը խփեց Յերի Մինան։

Կոլումբիայի հավաքականը վաստակեց 6 միավոր և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։ Սենեգալը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Ճապոնիային և դուրս մնաց հետագա պայքարից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով