16:43  ,  28 հունիսի, 2018

Կասիլյաս․ Ռուսաստանի դեմ խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն ուշադրություն

Ռուսաստանի դեմ խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն ուշադրություն, բայց հույս ունեմ, որ Իսպանիան կցուցադրի իր լավագույն խաղը, ասել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը՝ խոելով Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին։

«Ես կարճ հաղորդագրություն եմ գրել Ֆերնանդո Իերոյին՝ նրան մաղթելով հաջողություն։ Սպասվում է հանդիպում, որը կպահանջի առավելության ուշադրություն եւ կենտրոնացվածություն։

Ռուսաստանի հավաքականը կունենա անհավանական աջակցություն, շատ երկրպագուներ ստադիոնում։ Բայց ես ակնկալում եմ, որ Իսպանիայի հավաքականը կլինի ավելի արդյունավետ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Իսպանիա - Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով