Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի վնասվածքը չի խանգարի ֆուտբոլիստին շարունակել մրցելույթը աշխարհի առաջնությունում։ Մարսելոն Սերբիայի դեմ հանդիպման 10-րդ րոպեին ստիպված էր լքել խաղադաշտը։
«Շնորհակալություն բազմաթիվ հաղորդագրությունների համար։ Փառք Աստծո, վնասվածքը լուրջ չէր։ Ես շուտով կվերադառնամ։ Շատ ուրախ եմ, որ մեր թիմը հաղթեց»,- Թվիթերում գրել է Մարսելոն։
Ֆուտբոլիստի մասնակցությունը Մեքսիկայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը դեռ հաստատված չէ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 2-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում