00:12  ,  28 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Սերբիա - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը  

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Սերբիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կայացած խաղում Բրազիլիան հաղթեց 2։0 հաշվով։ Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Բրազիլիայի հավաքականը 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով