00:34  ,  27 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Իսլանդիա - Խորվաթիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Միլան Բադելը ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Իսլանդիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ռոստովում կայացած խաղում խորվաթները հաղթեցին 2։1 հաշվով։ 53-րդ րոպեին Բադելը դարձավ գոլի հեղինակ։

Խորվաթիան վաստակած 9 միավորով հաղթեց D խմբում և պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում, որտեղ նրանց մրցակիցն է լինելու Դանիայի հավաքականը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով