00:22  ,  27 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Նիգերիա – Արգենտինա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի Նիգերիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում Արգենտինան հաղթեց 2։1 հաշվով և կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ մրցակիցն է լինելու Ֆրանսիան։

Նիգերիայի հետ խաղում, կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը 14-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով