15:14  ,  25 հունիսի, 2018

«Ռեալին» հետաքրքրում է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Ֆերնանդո Կինտերոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում, հաղորդում է АS-ը։

Արքայական ակումբում հիացած են պորտուգալական «Պորտուի» 25-ամյա ֆուտբոլիստի խաղով։

Կինտերի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին լավ է ճանաչում Կինտերոյին, քանի որ նախկինում գլխավորել է «Պորտուն»։

«Ռեալում» Կինտերոն կարող է փոխարինել Մատեո Կովաչիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում