18:52  ,  6 օգոստոսի, 2012

Սամվել Գեւորգյան. Եթե Պատրիկեեւը լիներ պաշտպանությունում, ապա կհաղթեր

«Յուրի Պատրիկեեւը մեկնարկային բարդ գոտեմարտ անցկացրեց օլիմպիական չեմպիոն Խասան Բարոեւի հետ, այդ պատճառով էլ երկրորդ գոտեմարտում դժվարացավ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պատրիկեեւիի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեեւը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Բաշիր Ասգարի Բաբաջանզադե Դարզինին `0։1, 1։0, 0։2 հաշվով:

«Յուրան երրորդ մրցափուլում գլորում հնարքում զիջեց  մրցակցին: Իրանցին ոտքով փորձեց պաշտպանվել: Մենք բողոքարկեցինք մրցակցի ոտքը բարձրացնելու համար, չընդունեցին մեր բողոքարկումը: Ոտքը բարձրացնել չի կարելի: Ամեն ինչ ժյուրիի ձեռքում էր:
Եթե վիճակն ընկներ Բաբաջանզադեին, ապա մենք կհաղթեինք, քանի որ  Յուրին պաշտպանությունում շատ լավ է հանդես գալիս:

Առաջին գոտեմարտում Յուրին հրաշալի հանդես եկավ, չնայած որ նրա մրցակիցը` 2004թ. օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւը շատ ուժեղ էր:  Այս  գոտեմարտը բարդ էր, դրա համար երկրորդ  գոտեմարտում Յուրին մի փոքր դժվարացավ: Բայց կրկնում եմ՝ եթե վիճակահանության արդյունքում մենք լինեինք պաշտպանությունում, հաղթանակը մերը կլիներ: Իսկ մեր բողոքարկումը շարունակելու իմաստ չկա»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով