23:15  ,  18 հունիսի, 2018

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը պայմանագիր ստորագրեց ԱՊԼ-ի նորեկի հետ  

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան կշարունակի անգլիական «Վուլվերհեմփթոնի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Վուլվերհեմփթոնի» հետ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Պրեմիեր լիգայում, 30-ամյա դարպասապահը կնքել է 4 տարվա պայմանագիր։

Պատրիսիուի նախորդ թիմը Լիսաբոնի «Սպորտինգն» էր։ Անցած մրցաշրջանի վերջում տարաձայնություններ եղան պորտուգալական ակումբի նախագահի և ֆուտբոլիստների միջև։ Բախում տեղի ունեցավ նաև երկրպագուների հետ, ինչից հետո թիմի առաջատարները սկսեցին խզել պայմանագրերը։

Ռուի Պատրիսիուն այժմ Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով