18:35  ,  12 հունիսի, 2018

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը մոտ է NBA-ի ակումբ տեղափոխվելուն (ֆոտո)  

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանը կարող է տեղափոխվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես եկող «Դենվեր Նագեթս»։ Նա անցել է Pre-Draft Workout-ը։

«Սա իմ առաջին Pre-Draft Workout-ն է NBA-ում,  երազանքների իրականացում է։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, ամեն ինչ կանեմ հնարավորությունս օգտագործելու համար։ Փորձաշրջանը հաջող եմ անցել։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակում էր։ Ցանկանում եմ կատարելագործվել և հաճույք ստանալ խաղից»,- հայ բասկետբոլիստի խոսքն է փոխանցում NBA-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Անդրե Սպայթ-Մկրտչյանը ճանաչվել էր «Նորթերն Կոլորադո» համալսարանի տարվա ամենաարժեքավոր խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով