18:35 12 հունիսի, 2018Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանը կարող է տեղափոխվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես եկող «Դենվեր Նագեթս»։ Նա անցել է Pre-Draft Workout-ը։
«Սա իմ առաջին Pre-Draft Workout-ն է NBA-ում, երազանքների իրականացում է։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, ամեն ինչ կանեմ հնարավորությունս օգտագործելու համար։ Փորձաշրջանը հաջող եմ անցել։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակում էր։ Ցանկանում եմ կատարելագործվել և հաճույք ստանալ խաղից»,- հայ բասկետբոլիստի խոսքն է փոխանցում NBA-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Անդրե Սպայթ-Մկրտչյանը ճանաչվել էր «Նորթերն Կոլորադո» համալսարանի տարվա ամենաարժեքավոր խաղացող։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.