13:55 6 օգոստոսի, 201230-րդ Օլիմպիական խաղերի 10-րդ օրը Հայաստանն ունի միայն մեկ մասնակից։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը կմեկնարկի իր ամենասկզբունքային մրցակցի հետ գոտեմարտում։
Ռուսաստանի ներկայացուցիչ, ազգությամբ օս Խասան Բարոեւի պատճառով է Պատրիկեեւը հեռացել Ռուսաստանի հավաքականից։
Հենց Բարոեւին 2004 թվականին վստահեցին ռուսները եւ ըմբիշն Աթենքում հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Բարոեւը եզրափակիչում պարտվեց կուբացի Միխայն Լոպեսին, Պատրիկեեւը նվաճեց բրոնզե մեդալը։
Լոնդոնում Պատրիկեեւն ու Բարոեւը կգոտեմարտեն հենց առաջին փուլում՝ 1/16 եզրափակիչում։ Գոտեմարտի մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16։15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.