09:36  ,  6 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. 100 մետրի եզրափակիչի ժամանակ շիշ նետած երկրպագուն ձերբակալվել է

Լոնդոնի ոստիկանությունը օգոստոսի 5-ին ձերբակալէլ է մի տղամարդու, որը 30-րդ Օլիմպիական խաղերի 100 մետր վազքի եզրափակիչի ժամանակ շիշ էր նետել վազքուղի: Նրա հետեւում նստած է եղել Լոնդոնի Խաղերի բրոզե մեդալակիր, հոլանդուհի ձյուդոիստ Էդիտ Բոսխը, որը փորձել է խանգարել կարգազանց երկրպագուին:

Հիշեցնենք, որ 100 մետր վազքատարածությունում օլիմպիական ռեկորդով հաղթել էր աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը:

«Հարվածեցի նրան, երբ տեսա, որ նա շիշը նատում է վազքուղի: Դրա պատճառով ես բաց թողեցի եզրափակիչ մրցումը, ինչի համար շատ տխրեցի»,- հայտարարել է հոլանդացի ձյուդոիստը, հաղորդում է The Guardian-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս