09:36 6 օգոստոսի, 2012Լոնդոնի ոստիկանությունը օգոստոսի 5-ին ձերբակալէլ է մի տղամարդու, որը 30-րդ Օլիմպիական խաղերի 100 մետր վազքի եզրափակիչի ժամանակ շիշ էր նետել վազքուղի: Նրա հետեւում նստած է եղել Լոնդոնի Խաղերի բրոզե մեդալակիր, հոլանդուհի ձյուդոիստ Էդիտ Բոսխը, որը փորձել է խանգարել կարգազանց երկրպագուին:
Հիշեցնենք, որ 100 մետր վազքատարածությունում օլիմպիական ռեկորդով հաղթել էր աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը:
«Հարվածեցի նրան, երբ տեսա, որ նա շիշը նատում է վազքուղի: Դրա պատճառով ես բաց թողեցի եզրափակիչ մրցումը, ինչի համար շատ տխրեցի»,- հայտարարել է հոլանդացի ձյուդոիստը, հաղորդում է The Guardian-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.