21:49  ,  4 հունիսի, 2018

Ալեգրին հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի Մադրիդի «Ռեալը», հաղորդում է Tuttosport-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Մադրիդում ցանկանում էին Ալեգրիին տեսնել զբաղեցրած պաշտոնից հեռացած Զինեդին Զիդանին փոխարինող, սակայն իտալացի մասնագետը հրաժարվել է։

Նա խոստացել է «Յուվենտուսում» մնալ ևս մեկ մրցաշրջան։ 2019/20 մրցաշրջանում սպասվում է, որ Ալեգրին կգլխավորի «Ռեալը», իսկ Զիդանին հնարավոր է տեսնենք «Յուվենտուսի» ղեկին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով