21:50  ,  1 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը չորրորդ շրջանում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որն այժմ զբաղեցնում ATP-ի դասակարգման աղյուսակի 22-րդ տեղը, դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Ջոկովիչը երրորդ շրջանում 3 ժամ 48 րոպեում հաղթահարել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի արգելքը (6:4, 6:7 (6:8), 7:6 (7:4), 6:2)։

Չորրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցն է լինելու Իսպանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Վերդասկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով