19:12  ,  1 հունիսի, 2018

Մոսկվայի «Արարատը» սոցցանցերից ջնջել է ակումբի պաշտոնական էջերը

Մոսկվայի «Արարատը», որն ավարտել է ելույթները Ռուսաստանում և հաջորդ մրցաշրջանում խաղալու է Հայաստանի Բարձրագույն խմբում, սոցցանցերից ջնջել է ակումբի պաշտոնական էջերը (vkontakte-ում և Instagram-ում)։

«Արարատը» առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ «Արարատը» ելույթները կշարունակի Հայաստանի Բարձրագույն խմբում։ Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» անվանափոխվել է «Արարատ-Մոսկվա»։ Ակումբը Բարձրագույն խմբում խաղալու արտոնագիր է ստացել։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում