14:07  ,  31 մայիսի, 2018

«Լեոն» եզրափակիչի երկրորդ խաղում եւս հաղթել է «Չարբախին»

Ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Լեոն» 12:4 հաշվով հաղթել է փոխչեմպիոն «Չարբախին»: Առաջին խաղում եւս ուժեղ էր գտնվել «Լեոն»: Եզրափակիչի երրորդ հանդիպումը կկայանա հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, նախկին «Միկա» մարզադահլիճում:

Ինչ վերաբերում է «Շիրակի» եւ «Արմենիա Թրավելի» միջեւ երրորդ տեղի համար դիմակայությանը, հանդիպումը չի կայացել մասնակից թիմերի չներկայանալու պատճառով, ինչի համար երկու թիմերն էլ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Հաշվի առնելով, որ «Շիրակ ՖԱ» թիմի՝ խաղին չներկայանալը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի համաձայն՝ թիմը հանվել է առաջնությունից, ինչի արդյունքում «Արմենիա Թրավելը» դարձել է մրցաշարի երրորդ մրցանակակիր, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում