01:12  AMT,  27 մայիսի, 2018

Ռոնալդուն ակնարկել է, որ կհեռանա «Ռեալից»

Չեմպիոնների լիգայի գավաթը 5-րդ անգամ նվաճելուց հետո Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է Արքայական թիմից հեռանալու մասին:

«Ապագայի մասին կխոսենք ավելի ուշ: Ինձ համար շատ հաճելի էր խաղալ «Ռեալում», իսկ ապագայիս վերաբերյալ պատասխանը կտամ առաջիկա օրերին: Ես վայելում եմ այս պահը խաղընկերներիս հետ: Կարեւոր է այն, որ մենք միասին կերտեցինք պատմություն: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Կիեւում տեղի ունեցախ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլին» հաղթեց 3:1 հաշվով Բենզեմի գոլի եւ Բեյլի դուբլի շնորհիվ: «Ռեալը» 13-րդ անգամ եւ երրորդ անգամ անընդմեջ նվաճեց այս գավաթը: Ռոնալդուն առաջինն է պատմության մեջ, որ 5 անգամ դառնում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր (իտալացի Պաոլո Մալդինին «Միլանի» հետ 2 անգամ հաղթել է եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում): Դրանից մեկը նա նվաճել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 4-ական անգամ գավաթը նվաճել են հոլանդացի Կլարենս Զեեդորֆը, իսպանացիներ Անդրես Ինյեստան, Չավին, Ժերար Պիկեն, արգենտինացի Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...