Հոլանդիան ներկայացնող MMA-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) Bellator-ում չեմպիոն դարձավ արդեն 2-րդ մենամարտում։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Bellator-200 մրցաշարում Մուսասին մենամարտեց բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին էր պատկանում Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Մենամարտը ավարտվեց առաջին ռաունդի 4-րդ րոպեին, երբ 32-ամյա հայ մարտիկի հաջողված հարձակումից հետո մարտը դադարեցվեց։ Մուսասին հաղթեց տեխնիկական նոկաուտով։
Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին Գեղարդ Մուսասին նորամուտը հաղթանակով էր նշել Bellator-ում: ԱՄՆ-ի Անկասվիլ քաղաքում տեղի ունեցած միջին քաշային կարգի մենամարտում նա մրցել էր Bellator-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ եւ հաղթել մրցավարների որոշմամբ՝ 29:28:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի