Գեղարդ Մուսասին՝ Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն

10:13   26 մայիսի, 2018

Հոլանդիան ներկայացնող MMA-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) Bellator-ում չեմպիոն դարձավ արդեն 2-րդ մենամարտում։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Bellator-200 մրցաշարում Մուսասին մենամարտեց բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին էր պատկանում  Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Մենամարտը ավարտվեց առաջին ռաունդի 4-րդ րոպեին, երբ 32-ամյա հայ մարտիկի հաջողված հարձակումից հետո մարտը դադարեցվեց։ Մուսասին հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին Գեղարդ Մուսասին նորամուտը հաղթանակով էր նշել Bellator-ում: ԱՄՆ-ի Անկասվիլ քաղաքում տեղի ունեցած միջին քաշային կարգի մենամարտում նա մրցել էր  Bellator-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ եւ հաղթել մրցավարների որոշմամբ՝ 29:28:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.