17:12  ,  25 մայիսի, 2018

Հայաստանի հավաքականը մարզվում է բարձր տրամադրությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի հերթական մարզման տեսանյութը։ Վարդան Մինասյանի ղեկավարած թիմում դրական մթնոլորտ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ավստրիայում կայանալիք ընկերեկան խաղերին, որոնցում մրցակիցները կլինեն Մալթան (մայիսի 29) և Մոլդովան (հունիսի 4)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում