Սամարայի «Կրիլյա Սովետովի» և Հայաստանի պատանեկան (Մ-16) հավաքականի դարպասապահ Թելման Մովսեսովը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին»,- Ինստագրամում գրել է Մովսեսովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Երևանում 2 ստուգողական հանդիպում է անցկացրել Վրաստանի Մ-16 հավաքականի հետ (3:1, 1:1)։ Մովսեսովը մասնակցել է այդ խաղերին։
Իսկ Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատրաստվում է Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին, որոնցում մրցելու է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հավաքականների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում