Թելման Մովսեսով․ Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

19:20   25 մայիսի, 2018

Սամարայի «Կրիլյա Սովետովի» և Հայաստանի պատանեկան (Մ-16) հավաքականի դարպասապահ Թելման Մովսեսովը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

«Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին»,- Ինստագրամում գրել է Մովսեսովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը   Երևանում 2 ստուգողական հանդիպում է անցկացրել Վրաստանի Մ-16 հավաքականի հետ (3:1, 1:1)։ Մովսեսովը մասնակցել է այդ խաղերին։

Իսկ Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատրաստվում է Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին, որոնցում մրցելու է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հավաքականների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։