22:20  ,  22 մայիսի, 2018

Զեեդորֆը հեռացավ «Դեպորտիվոյից»  

Իսպանական «Դեպորտիվոյի» հոլանդացի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը լքում է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հունիսի 30-ին ավարտվում է 42-ամյա մասնագետի պայմանագիրը, որը չի երկարաձգվելու։

Զեեդորֆը «Դեպորտիվոն» գլխավորել էր փետրվարին, սակայն չկարողացավ թիմին փրկել Լա Լիգայից դուրս մնալուց։

Ավարտված մրցաշրջանում թիմը գրավեց 18-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Սեգունդայում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով