17:25  ,  22 մայիսի, 2018

Դել Բոսկե․ «Ռեալը» կհաղթի «Լիվերպուլին»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին։ Իսպանացի մասնագետն ասել է, որ «Ռեալը» հերթական անգամ կդառնա գավաթակիր։

««Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմն է։ Ես «Լիվերպուլի» կազմում չեմ տեսնում խաղացողներ, որոնք կկարողանան «Ռեալում» փոխարինել ինչ որ մեկին։

Բեյլը, Բենզեման, Ռոնալդուն, Ասենսիոն և Լուկաս Վասկեսը ավելի լավն են քան Սալահը։ «Ռեալը» կհաղթի 4։1 հաշվով»,- Դել Բոսկեի խոսքն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։ Խաղը կկայանա Կիևում մայիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում