12:40  ,  21 մայիսի, 2018

Մոուրինյոն 250 միլիոն ֆունտ կստանա ամառային տրանսֆերների համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 250 միլիոն ֆունտ ստերլինգ կստանա ամառային տրանսֆերների համար, գրում է Mirror-ը:

Պորտուգալացի մասնագետը ակումբի ղեկավարներից Էդ Վուդվորդին հայտնել է, որ 5 նոր խաղացողներ են հարկավոր հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար:

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին, Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի վինգեր Ֆրեդին ու ֆրանսիական «Նացայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ժան Սերիին: «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում