19:01  ,  20 մայիսի, 2018

Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: Վերջին՝ 30-րդ տուրում «Գանձասար-Կապանի» դարպասը գրավելուց հետո Եդիգարյանը գոլերի քանակը հասցրեց 13-ի: Նա երկրորդ տարին անընդմեջ կարժանանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց Գեղամ Հարությունյանը, որը «Գանձասար-Կապանի» կազմում խփեց 12 գոլ: 3-4-րդ տեղերը բաժանեցին Միհրան Մանասյանն («Ալաշկերտ») ու Անդրանիկ Քոչարյանը («Արարատ»), որոնք դարձել են 9-ական գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու էին դարձել Արտակ Եդիգարյանն ու Միհրան Մանասյանը, որոնք խփել էին 13-ական գոլ:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում