17:03  ,  19 մայիսի, 2018

Ռոնալդուն «Ռեալի» հայտացուցակում է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղի համար հայտավորել է 18 ֆուտբոլիստների: Հայտացուցակում են նաեւ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ պաշտպան Դանիել Կարվախալը:

33-ամյա պորտուգալացի հարձակվողն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Սեւիլիայի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո երկու հանդիպում բաց թողեց: Կարվախալը խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 25-ից՝ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Մայիսի 19-ին կայանալիք 38-րդ տուրի «Վիլյառեալ» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում