10:12  ,  18 մայիսի, 2018

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Խաբարովսկում

Խաբարովսկում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են 7 հայ բռնցքամարտիկներ, որոնք մրցավայր են մեկնել Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 64 կգ քաշայն Սամվել Մելիքյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը մեկնարկել են հաղթանակով:

Նախնական փուլում պարտություն է կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռ չի սկսել պայքարը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում