20:45  ,  16 մայիսի, 2018

MMA. Միհրան Հարությունյանի մարզումը Ռոստովում. NEWS.am Sport Live

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը Ռոստովում պատրաստվում է նորամուտին MMA-ում (խառը մենամարտեր): Հայ մարզիչին առաջին մրցակիցը խառը մենամարտերում կլինի իրանցի Ալի Յուսեֆին: Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը կայանալու է մայիսի 19-ին Ռոստովում: NEWS.am Sport-ը մրցավայրից է լուսաբանում է այս իրադարձությունը:

29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով