22:14  ,  14 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը  

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հաղորդում է Բրազիլիայի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Դարպասապահներ Ալիսոն («Ռոմա»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Կասիո Ռամոս («Կորինտիանս»):

ՊաշտպաններԴանիլո («Մանչեսթեր Սիթի»), Պեդրո Ժերոմել («Գրեմիո»), Մարսելո («Ռեալ» Մադրիդ), Միրանդա («Ինտեր»), Մարկինիոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Ֆելիպե Լուիս («Աթլետիկո» Մադրիդ), Ֆագներ («Կորինտիանս»)։

Կիսապաշտպաններ Կազեմիրո («Ռեալ» Մադրիդ), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Պաուլինյո («Բարսելոնա»), Ֆրեդ («Շախտյոր» Դ․), Կոուտինյո («Բարսելոնա»), Վիլիան («Չելսի»):

Հարձակվողներ  Նեյմար (ՊՍԺ), Դուգլաս Կոստա («Յուվենտուս»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Տայսոն («Շախտյոր» Դ․),  Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիան, Կոստա Ռիկան և Շվեյցարիան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով