17:10  ,  14 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Պրեմյեր լիգայի վերջին խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հադերսֆիլդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի վերջին տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնք շեղ են ընթացել։ Մխիթարյանի 45 փոխանցումներից թիմակիցներին հասել է 73.3 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում եւ մեկ անգամ շրջանցել մրցակցին։ Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6․29 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձր գնահատվել է կոլումբացի դարպասպաահ Դավիդ Օսպինայի խաղը (8.01):

Հիշեցնենք, որ 1996-ից թիմը գլխավորող Արսեն Վենգերի գլխավորությամբ վերջին հաղթում «Արսենալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով