12:05  ,  4 մայիսի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Դավիդ Օսպինա («Արսենալ»):

Պաշտպաններ. Շտեֆան Լայներ («Զալցբուրգ»), Ռոլանդու («Մարսել»), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Ժորդան Ամավի («Մարսել»):

Կիսապաշտպաններ. Ամադու Այդարա, Դյադե Սամասեկու (երկուսն էլ՝ «Զալցբուրգ»), Գրանիտ Ջակա («Արսենալ»):

Հարձակվողներ. Դիմիտրի Պայետ («Մարսել»), Անտուան Գրիզման, Դիեգո Կոստա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»):

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» Մադրիդում նվազագույն հաշվով պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ ավստրիական «Զալցբուրգը» տանն ուժեղ էր գտնվել ֆրանսիական «Մարսելից»: «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին:

Մայիսի 16-ին Լիոնում կայանալիք եզրափակիչում կմրցեն «Աթլետիկոն» ու «Մարսելը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով