00:38  ,  2 մայիսի, 2018

ՉԼ. «Ռեալը» դուրս թողեց «Բավարիային» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» նվաճեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիրը՝ դուրս թողնելով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»: Մադրիդդում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

Հյուրերն արդեն առաջին երեք րոպեներին երեք գրոհ անցկացրին: Դրանից մեկն ավարտվել կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասին գրավումով: Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չկարողացավ վերցնել գնդակը, որը ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտինո Տոլիսոյից հայտնվեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի մոտ: Նա էլ բացեց հանդիպման հաշիվը:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 11-րդ րոպեին: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի պաշտպան Մարսելոն: Ընդմիջումից անմիջապես հետո Բենզեման խփեց նաեւ երկրորդը գոլը:

63-րդ րոպեին «Բավարիայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիեսը խփեց հյուրերի երկրորդ գոլը, սակայն դա բավարար չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար:

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Ռեալը», որը կսպասի «Ռոմա» - «Լիվերպուլ» զույգի հաղթողին:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն»՝ 2:2 (առաջ խաղ՝ 2:1)

Քարիմ Բենզեմա, 11, 46 - Ջոշուա Կիմիխ, 3, Խամես Ռոդրիգես, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս