09:54  ,  19 նոյեմբերի, 2026

«Էմպոլին» պայմանագիր է կնքել շան հետ

Իտալական «Էմպոլի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մաուին դարձել է Իտալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմի մասկոտը։ Մաուին կմասնակցի միջոցառումների, կհայտնվի տրիբունաներում եւ մեդիասրահում։

Առաջնության 11 խաղից հետո «Էմպոլին» 9 միավորով նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում