00:38 2 մայիսի, 2018Մադրիդի «Ռեալը» նվաճեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիրը՝ դուրս թողնելով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»: Մադրիդդում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):
Հյուրերն արդեն առաջին երեք րոպեներին երեք գրոհ անցկացրին: Դրանից մեկն ավարտվել կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասին գրավումով: Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չկարողացավ վերցնել գնդակը, որը ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտինո Տոլիսոյից հայտնվեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի մոտ: Նա էլ բացեց հանդիպման հաշիվը:
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 11-րդ րոպեին: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի պաշտպան Մարսելոն: Ընդմիջումից անմիջապես հետո Բենզեման խփեց նաեւ երկրորդը գոլը:
63-րդ րոպեին «Բավարիայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիեսը խփեց հյուրերի երկրորդ գոլը, սակայն դա բավարար չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար:
Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Ռեալը», որը կսպասի «Ռոմա» - «Լիվերպուլ» զույգի հաղթողին:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն»՝ 2:2 (առաջ խաղ՝ 2:1)
Քարիմ Բենզեմա, 11, 46 - Ջոշուա Կիմիխ, 3, Խամես Ռոդրիգես, 63
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.