20:49  +04,  29 ապրիլի, 2018

Լյուիս Հեմիլթոնի առաջին հաղթանակն այս մրցաշրջանում

Ֆորմուլա-1-ի Ադրբեջանի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Սերխիո Պերեսը «Ֆորս Ինդիայից»:

«Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը:

Լյուիս Հեմիլթոնն առաջին հաղթանակը տարավ այս մրցաշրջանում եւ, վաստակելով 70 միավոր, դարձավ ընդհանուր հաշվարկի առաջատար: Երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելն ունի 66 միավոր, իսկ Կիմի Ռայկոնենը 48 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...