12:08  ,  27 ապրիլի, 2018

Գենադի Գոլովկին. Ինձ համար մեծ պատիվ է մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինը խոսել է ամերիկահայ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտի մասին: 

«Ինձ համար մեծ պատիվ է մենամարտել Մարտիրոսյանի հետ: Վստահ եմ, որ Վանեսը կարող է իսկական «պատերազմ» անցկացնել մեքսիկական ոճով: Շատ եմ հարգում իմ մրցակցին եւ վստահ եմ, որ նա կցուցադրի այն ամենը, ինչի ունակ է՝ ձգտելով հաղթանակի հասնել առաջիկա մենամարտում»,- ղազախ 36-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում