23:16  ,  23 ապրիլի, 2018

Արսեն Վենգերն ունի կարիերան շարունակելու 4 տարբերակ

Ֆրանսիացի Արսեն Վենգերն ունի ֆուտբոլային կարիերան շարունակելու մի քանի տարբերակ, հաղորդում է tf1.fr-ն: 

Չինաստանի կառավարությունը պատրաստ է այդ երկրի ֆուտբոլի զարգացումը վստահել Վենգերին՝ տալով գործողությունների լիարժեք ազատություն: Վենգերին ցանկանում են տեսնել Ճապոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Նա 1995-1996 թվականներին գլխավորել է ճապոնական «Նագոյա Գրամպուս» թիմը:

Փարիզի ՊՍԺ-ն ցանկությունի ունի Վենգերին տեսնել ակումբային կառուցվածքում, որեւէ ղեկավար պաշտոնում:

Չի բացառվում նաեւ, որ Վենգերը փոխարինի Պետեր Շտեգերին Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 57 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում