14:45  ,  23 ապրիլի, 2018

Իբրահիմովիչը լուսանկարվել է շվեդ բռնցքամարտիկի տիտղոսներով

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչն ԱՄՆ-ում հանդիպել է շվեդ բռնցքամարտիկ Բադու Ջեկի հետ: Շվեդ հարձակվողը լուսանկարվելու համար վերցրել է իր հայրենակցի տիտղոսները:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնը նաեւ տեսանյութ է հրապարակել 36-ամյա ֆուտբոլիստի հետ՝ նրան անվանելով Շվեդիայի թագավոր:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վերջերս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Լոս Անջելես Գելաքսի», որի կազմում նորամուտը նշել էր դուբլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում