12:28 18 ապրիլի, 2018«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնական հայտարարություն է արել Վլադիվոստոկի թիմի երկրպագուների հետ կոնֆլիկտի վերաբերյալ եւ նշել, որ դիմել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը:
«Աջակցության համար միշտ երախտապարտ եմ իսկական երկրպագուներին, սակայն այդ անձինք նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեն: Եթե դու, իսկապես, երկրպագում ես ու անհանգստանում թիմի համար, ապա չես մտածի այն մասին, թե ինչպես աքաղաղ նետես մարզիչի վրա կամ բանավեճ սկսես ռադիոյի միջոցով: Դու կմտածես, թե ինչպես աջակցես թիմին, որպեսզի այն դժվար իրավիճակում մնա Առաջին դիվիզիոնում:
Բազմաթիվ անհիմն մեղադրանքներից հետո իմ համբերությունը սպառվեց, եւ ես դիմել եմ օրինապահ մարմիններին, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայությանը: Ես երկար եմ դիմացել ու մտածել, որ իմ կողմից տղամարդկային քայլ չի լինի դիմել ոստիկանություն: Հիմա հասկանում եմ, որ այդ անձինք ոտնձգություններ են արել ինձ համար ամենասուրբ բաներից մեկին՝ ֆուտբոլի հանդեպ իմ սիրուն: Այդ պատճառով իմ մասնագիտությունը, որով ես զբաղվում եմ, դա իմ կիրքն ու սերն է»- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի եւ «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջեւ հարաբերությունները լարված են վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.