15:58  ,  16 ապրիլի, 2018

Վիդալը վնասվածք է ստացել եւ կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նախօրեին ժամանակից շուտ է ավարտել մարզումը եւ կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիաեզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վիդալի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք: Առաջիկայում նա վերականգնողական կուրս պետք է անցնի Աուգսբուրգի հիվանդանոցներից մեկում:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ առաջին խաղը կկայանա ապրիլի 25-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում