11:57 16 ապրիլի, 2018«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի եւ Վլադիվոստոկի թիմի երկրպագուների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված:
Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ է նետել Վլադիվոստոկի թիմի պահեստայինների նստարանի վրա: Այդ ժեստն ուղղված է եղել Ալեքսանդր Գրիգորյանին:
Այս մրցաշրջանում «Լուչ-Էներգիայի» ֆանատները հաճախ են խաղերի ժամանակ վանկարկում «աքաղաղ» բառը: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Ալեքսանդր Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու:
Հիշեցնենք, որ «Ֆակելը» «Լուչ-Էներգիային» հաղթել էր 3:1 հաշվով: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել էր Հայաստանի հավաքականի թեկնածու, 24-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, որը 79-րդ րոպեին հաշիվը դարձել է 2:1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.