Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է Վորոնեժի «Ֆակելին»:
Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու, 24-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, որը 79-րդ րոպեին հաշիվը դարձել է 2:1:
Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է Սամարայի «Կռիլյա Սովետովին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին:
«Ենիսեյն» ունի 71 միավոր եւ «Օրենբուրգի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երրորդ տեղում գտնվող «Կռիլյա Սովետովն» ունի 70 միավոր: «Լուչ-Էներգիան» 35 միավորով 14-րդ տեղում է եւ շարունակում է պայքարել տեղը լիգայում պահպանելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի
01:40 , 27 հոկտեմբերի
01:28 , 27 հոկտեմբերի
01:22 , 27 հոկտեմբերի
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի