23:10  ,  15 ապրիլի, 2018

Գվարդիոլան Պրեմյեր լիգայում հաղթած առաջին իսպանացի մարզիչն է

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան առաջին իսպանացի մարզիչն է, որը հաղթում է ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայում, գրում է  Squawka-ն:

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Վեստ Բրոմվիչից» կրած տնային պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի տիտղոսը:

Նախկինում Անգլիայի առաջնությունում հաղթել էին անգլիացի, իռլանդացի, իտալացի, ֆրանսիացի, պորտուգալացի, շոտլանդացի եւ չիլիացի մարզիչներ:

Դա 47-ամյա Գվարդիոլայի 7-րդ չեմպիոնությունն էր եւ 23-րդ տիտղոսը մարզչական կարիերայի 9 մրցաշրջանների ընթացքում:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան անգլիական ակումբը գլխավորում է 2016 թվականից: Այս տարի նա «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել էր նաեւ Անգլիական լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում