Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել սուսերամարտի Ռուսաստանի առաջնության անհատական պայքարում:
Սմոլենսկում կայացած մրցաշարի կիսաեզրափակիչում 24-ամյա մարզուհին 14:15 հաշվով պարտվել է մոսկվացի Սվետլանա Շեւելեւային, որը հաղթել է նաեւ եզրափակիչում եւ դարձել Ռուսաստանի չեմպիոն:
Կանանց Ռուսաստանի առաջնությանը մասնակցել է 53 մարզուհի: Յանա Եգորյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է:
Հիշեցնենք, որ վերջերս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 24 սեպտեմբերի 
14:42 , 24 սեպտեմբերի
14:10 , 24 սեպտեմբերի
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի
10:56 , 24 սեպտեմբերի
10:08 , 24 սեպտեմբերի 
09:33 , 24 սեպտեմբերի
09:07 , 24 սեպտեմբերի