20:06  +04,  14 ապրիլի, 2018

«Բարսելոնան» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ):

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի եւ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի գոլերի շնորհիվ: Երկու գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

«Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» 31 խաղից հետո ունի 68 միավոր:

Պրիմերայում «Բարսելոնան» պարտություն չի կրում 39-րդ խաղում անընդմեջ, ինչը Իսպանիայի առաջնությունների ռեկորդ է: Նախորդը պատկանում էր «Ռեալ Սոսյեդադին» 1979-1980 թվականներին՝ 38 խաղ:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:1

Լուիս Սուարես, 15, Սամուել Ումտիտի, 51 – Դանիել Պարեխո, 87, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...