23:28  ,  12 ապրիլի, 2018

ԵԱ. Էլինա Դանիելյանը կես միավոր է հետ առաջատարներից

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5 տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը վաստակել է 4 միավոր (3 հաղթանակ, 2 ոչ ոքի) եւ բաժանում է 3-10-րդ տեղերը: Առաջին տեղը կիսում են ռուսաստանցի Վալենտինա Գունինան ու ուկրաինացի Աննա Ուշենինան՝ 4.5-ական միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան վաստակել է 3 միավոր, Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 2.5-ական:

Առաջնությունում կանցկացվի 11 տուր (վերջինն ապրիլի 19-ին է):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում